ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Կառավարության կառուցվածքի մասին նախագիծը կհասնի այն ժամանակ, երբ պատրաստ կլինի, խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է լրջագույն փոփոխություններ են կատարվելու դրանում, Սիմոնյանը պատասխանեց. «Լրջագույն փոփոխություններից ես տեղյակ չեմ, գիտեմ, որ ամեն ինչ արվում է, որպեսզի հաշվի առնվի յուրաքանչյուր քննադատություն»,- ասաց նա՝ հավելելով, որ չի կարծում, թե նախնական տարբերակից շատ կտարբերվի նոր նախագիծը: Ալեն Սիմոնյանն ասաց, որ սուպերվարչապետության ինստիտուտը գնալով նվազելու է: Դա լինելու է ժամանակի ընթացքում, որպեսզի քայլերը կտրուկ չարվեն:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր պատգամավոր լինելու ժամանակ Սերժ Սարգսյանի մտցրած կառավարման «սուպերվարչապետական» համակարգի հետևողական քննադատողներից մեկն էր։