Հենրիխ Մխիթարյանը վերադառնում է. հայ ֆուտբոլիստը կվերսկսի լիարժեք մարզումները Լոնդոնում

Հայաստանի հավաքականի ու լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպանը հաջորդ շաբաթվանից կսկսի լիարժեք մարզումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Հայաստանի հավաքականի ու լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպանը հաջորդ շաբաթվանից կսկսի լիարժեք մարզումները։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Մխիթարյանը «Տոտենհեմի» հետ հանդիպման ժամանակ ոտնաթաթի վնասվածք էր ստացել։ Ֆուտբոլիստը ձեռնափայտերով էր տեղաշարժվում ու առնվազն մինչև փետրվար շարքից դուրս է եկել։

Շուտով կվերադառնամ. Հենրիխ Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել

Այնուամենայնիվ հայ ֆուտբոլիստը չի մասնակցելու հունվարի 19–ին  կայանալիք «Չելսիի» դեմ խաղին Անգլիայի ընթացիկ առաջնությունում։

Հիշեցնենք` ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արսենալը» նախատեսում է վարձակալել «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսին ամռանը 25 միլիոն ֆունտ ստեռլինգով գնելու հնարավորությամբ։ Միաժամանակ, բրիտանական լրատվամիջոցները պնդում են, որ Սուարեսի ձեռքբերումը կարող է հանգեցնել Հենրիխ Մխիթարյանի վաճառքին։ Նաև հայտնում էին, որ նրանով հետաքրքրված են իտալական «Միլանն» ու ռուսական «Զենիթը»։