ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Պայթյուններ են որոտացել Լիոն քաղաքի ուսանողական հատվածում։ Այս մասին տեղեկացնում են ֆրանսիական ԶԼՄ–ները։
Ուսանողական ճամբարի հատվածում հրդեհ է բռնկվել, փրկարարներն ամեն բան անում են այն տեղայնացնելու համար։ Մի քանի մարդ վանսվածքներ են ստացել։
Նախնական տեղեկության համաձայն` ուսանողական ճամբարի տանիքում 3 գազի բալոն է պայթել։
Համալսարանը խնդրում է ուսանողների և աշխատակիցներին ժամանակավորապես հաստատությունից պահպանել 100 մետր հեռավորություն։