«Որոշումը միանշանակ քաղաքական է». Facebook–ը ջնջել է Sputnik–ի էջերը

Facebook ամերիկյան ընկերությունը Ռուսաստանի հետ կապված ավելի քան 500 էջ է ջնջել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Ռուսաստանի հետ կապված 500 էջերի, այդ թվում` Sputnik գործակալության էջը ջնջած Facebook ընկերության գործողությունները քաղաքական դրդապատճառներ ունեն ու փաստացի գրաքննություն են։ Այս մասին հայտնում է Sputnik–ի մամուլի ծառայությունը։

Մարգարիտա Սիմոնյանը ճանաչվել է Ռուսաստանի ամենաշատ մեջբերվող լրագրողը

Այսօր Facebook–ի կիբեռանվտանգության բաժնի ղեկավար Նատանիել Գլեյխերը հայտնել է, որ «Facebook–ում 364 էջ է ջնջվել կապված համացանցի շրջանակում ոչ ճիշտ գործունեության հետ, որը ի հայտ է եկել Ռուսաստանում ու դրսևորվել է Մերձբալթյան, Կենտրոնական Ասիայի, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրներում»։

Բացի այդ ընկերությունը նաև ջնջել է 107 էջ Facebook–ում ու 41 էջ Instagram–ում,  քանի որ սրանց տերերը «իրենց ուկրաինացիների տեղ էին դնում ու մի շարք կեղծ էջեր էին ղեկավարում ու նորություններ էին տարածում Ուկրաինայից այնպիսի թեմաներով, ինչպիսին են եղանակը, բողոքները, ՆԱՏՕ–ն ու դպրոցի սանիտարական պայմանները։

Ընկերության հայտարարության համաձայն` այդ էջերը նույնպես կապված են Ռուսաստանի հետ։

«Որոշումը միանշանակ զուտ քաղաքական է, փաստացի գրաքննություն է. մերձավոր արտասահմանի երկրներում 7 էջ է արգելափակվել։ Sputnik–ի խմբագրությունները նորություններով են զբաղվում ու դա լավ են անում։ Ու եթե արգելափակումը ԶԼՄ–ների որակյալ աշխատանքի միակ արձագանքն է, ապա մենք հարցեր չունենք, այստեղ ամեն ինչ ակնհայտ է։ Հույս կա, որ ողջախոհությունը կհաղթի։ Sputnik կարդացեք», – հայտարարել են մամուլի ծառայությունում։

Փակված էջերի շարքում է Sputnik Արմենիայի ֆեյսբուքյան ռուսալեզու էջն ու խմբի ադմինիստրատորի անձնական էջը։

Sputnik Արմենիան գործունեությունը սկսել է 2015 թվականի հուլիսին և Sputnik միջազգային նախագծի մի մասն է կազմում։ Գործակալության պորտալը ներառված է երկրի առաջատար առցանց ԶԼՄ-ների լավագույն հնգյակում։

Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիո է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական ցանցերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն: