ՌԱԴԻՈ

Հակոբյան. «Փաշինյանի համար Քոչարյանի գործը սկզբունքային ներքաղաքական նշանակություն ունի»

Ակնհայտորեն այս դատական պրոցեսը ստանում է նաև արտաքին քաղաքական երանգներ։ Խոսելով ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործի մասին` Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Sputnik
Հակոբյան. «Փաշինյանի համար Քոչարյանի գործը սկզբունքային ներքաղաքական նշանակություն ունի»

«Այս քրեական գործը որոշակի ազդեցություններ է սկսում թողնել հայ–ռուսական հարաբերությունների վրա։ Սա, բնականաբար, որոշակի դիսկոմֆորտ է առաջացնում Հայաստանի նոր իշխանությունների մոտ։ Ռուսաստանից, անգամ առաջին դեմքից ստացվող իմպուլսները, կարծում եմ, որոշակի անորոշության էլեմենտներ են մտցնում անգամ դատական համակարգում։

Կարծում եմ, որ այս ձգձգումներն, այս ինքնաբացարկների շարքերը պայմանավորված նրանով, որ ՀՀ իշխանություններն էլ այս հարցում որոշակի ընդմիջում են վերցրել»,–ասում է Հակոբյանը։

Քաղտեխնոլոգի խոսքով` փորձ է արվում գտնել ոսկե միջինը, որը առավելագույնը թույլ կտա բալանս պահպանել թե ներքին քաղաքական և թե արտաքին քաղաքական շահերի առումով։ «Փաշինյանի համար Քոչարյանի գործը սկզբունքային ներքաղաքական նշանակություն ունի»,–ասաց Հակոբյանը։