Հայաստանում ներդրումների ծավալի աճ է ակնկալվում. նախարար

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց ապագայի կանխատեսումները, նաև մեկնաբանեց 2018 թվականի տնտեսական արդյունքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Ներդրում ների ծավալն առաջիկա հինգ տարիների ընթացքում պետք է հասնի ՀՆԱ–ի 23-24%–ին(ներկայիս 19%–ի փոխարեն)։ Այս մասին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն ասաց լրագրողներին կառավարության նիստի ընթացքում։

«ՓՄՁ 68 %-ը հենց շրջանառության հարկման ռեժիմում է». Sputnik-ի հյուրը Հակոբ Ավագյանն է

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այդ աճը կապահովվի հիմնականում մասնավոր ներդրումների հաշվին։

Ինչ վերաբերում է 2018 թվականի արդյունքներին, ապա Խաչատրյանի խոսքով, Հայաստանում տնտեսության աճը 2018 թվականին կարող է կազմել ավելի քան 5%։

Տնտեսական ակտիվության ցուցանիշը` նախորդ տարվա 12 ամիսների արդյունքներով, կհրապարակվի մի քանի օրից։

Նախնական գնահատականով` այդ ցուցանիշը կկազմի 5,2 – 5,3%։ Ընդ որում` նախարարի պաշտոնակատարը նշեց, որ կավելանա վերամշակող արդյունաբերության բաժինը։