Առաջիկայում կնշանակվի կառավարության միայն 2/3–րդը. Փաշինյան

Սեղմ ժամկետներում կնշանակվի միայն նոր կառավարության 2/3-ը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՀՀ կառավարությունում նախարարությունների թիվը կպակասի։ Այս մասին այսօր, կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արարատ Միրզոյանը հաստատեց. ԱԺ օրակարգում ներառված հարցերից մեկը գոյություն չունի

Նա ասաց, որ սեղմ ժամկետներում կձևավորվի կառավարության 2/3-ը, որպեսզի նախարարների կաբինետը կարողանա լիարժեք աշխատանքի անցնել։ Թե ինչ ժամկետների մասին է խոսքը, Փաշինյանը չմանրամասնեց։ Նախարարների մյուս մասին կնշանակեն, երբ վերջնականապես ճշտվի նոր կառավարության կառուցվածքը։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունում նախարարությունների թիվը նախատեսվում է 17-ից հասցնել 12-ի։