ՌԱԴԻՈ

Դավթյան.«Սակագների վերանայումը Հայաստանում հնարավոր է միայն պետական սուբսիդավորման հաշվին»

Այսօր մեր էներգետիկ համակարգը գտնվում է սակագնային քաղաքականության սոցիալակենտրոն դարձվելու համար ոչ այնքան բարենպաստ պայմաններում։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանը։
Sputnik
Դավթյան.«Սակագների վերանայումը Հայաստանում հնարավոր է միայն պետական սուբսիդավորման հաշվին»

Նրա խոսքով` այստեղ հեծանիվ հորինել պետք չէ, պետք է պարզապես հենվել ավանդական տնտեսական տրամաբանության վրա։

«Վերջին տարիների ընթացքում երկրում օբյեկտիվորեն արձանագրվել է էլեկտրաէներգիայի սպառման նվազում։ Սրա հետ մեկտեղ երկրի էներգետիկ համակարգում կուտակվել է հսկայական վարկային բեռ։ Նաև առկա են լուրջ սահմանափակումներ կապված Հայաստանի էլեկտրաէներգիայի արտահանման հետ, որովհետև այն առանցքային շուկաները, որոնք մենք դիտարկում ենք` Իրանն ու Վրաստանը, այսօր իրենք իրենց էներգետիկ համակարգում գնացել են լուրջ փոփոխությունների։ Միակ բանը, որ վերջին տարիներին արվում է ` Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման ավելացման համար, դա Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքն է, բայց ինչպես գիտենք, այն բավականին դանդաղ տեմպերով է ընթանում»,–ասում է Դավթյանը։

Նրա դիտարկմամբ` երկրի ներսում իրականում չկա հնարավորություն ցածր ինքնարժեքով էլեկտրաէներգիա ապահովելու։ Վահե Դավթյանը կարծում է, որ սակագների վերանայումը Հայաստանում հնարավոր է միայն պետական սուբսիդավորման հաշվին։