Ականի պայթյունից տուժած երիտասարդի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել

Վիրահատությունը կատարվել է Նոյեմբերյանի հոսպիտալում։ Տուժողը նաև հոգեկան խնդիրներ ուներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Տավուշում ականի պայթյունից վիրավորում ստացած երիտասարդի վիրահատությունը բարեհաջող է անցել։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բարեկամավանի գյուղապեը Ջոնիկ Միքաելյանը։

Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից Տավուշի մարզի բնակիչ է վիրավորվել

«Վիրահատությունը նորմալ է անցել։ Արմանի ոտնաթաթն ամպուտացրել են։ Նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է»,–ասաց նա։ Գյուղապեի խոսով 30–ամյա Արման Միքաելյանը ի ծեն հաշմանդամություն ուներ։ Նա անաշխատունակ էր ճանաչվել։

Բարեկամավանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում նշված է, որ նա մոտ 3 ժամ մնացել էր սահմանին, արդյունքում մեծ քանակությամբ արյուն է կորցրել։ Գյուղացիներից մեկի խոսքով` սահմանապահ զինվորները մի քանի անգամ նրան հետ են ուղարկել նույն օրվա ընթացքում, բայց նա կրկին գնացել է։ Նրան արյուն են տվել ոչ միայն հարազատներն, այլ նաև համագյուղացիները։ Քրոջ խոսքով` Արմանը նաև հոգեկան խնդիրներ ունի։

Վիրահատությունը կատարվել է Նոյեմբերյանի հոսպիտալում։

Հիշեցնենք, որ երեկ` հունվարի 16–ին, ժամը 15։00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից վիրավորվել է Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի բնակիչ Արման Խալաթի Միքայելյանը։