Մարգարիտա Գասպարյանը չանցավ Australian Open–ի երրորդ փուլ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանն ավստրալիական առաջնության երկրորդ տուրում պարտվեց մրցակցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Մարգարիտա Գասպարյանը զիջեց բելգիացի թենիսիստուհի Էլիսա Մերտենսին մրցաշարի երկրորդ շրջանի երկու պարտիաներում։

Խաղը տևեց մեկ ժամ 31 րոպե։ Նախկինում մարզիկները չէին մրցել իրեր հետ։ Պարտությունից հետո Գասպարյանը կլքի Ավստրալիայի բաց առաջնությունը։

Մրցաշարի երկրորդ շրջանը չկարողացավ հաղթահարել Ռուսաստանի ևս մեկ ներկայացուցիչ` Անաստասիա Պոտապովան, որը երկու պարտիաներում զիջեց ամերիկուհի Մեդիսոն Քիզին։

Հիշեցնենք, որ Գասպարյանը ընդգրկվել է աշխարհի 100 լավագույն թենիսիստուհիների ցանկում։