Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը

Հանդիպումը կայանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Տեղեկությունը Թվիթերի իր էջում հրապարակել է ՀՀ ԱԳՆ–ն։

Փարիզում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

«Մեկնարկել է Հայաստան'ի ԱԳ նախարարի պ/կ Մնացականյանի հանդիպումն #Ադրբեջան'ի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ»,–գրված է հայտարարության մեջ։

Նշենք, որ Երևանի ժամով ժամը 12։00–ին սկսվել էր ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։

Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 5–ին, Միլանում։ Նրանք պայմանավորվել են առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան։