Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից Տավուշի մարզի բնակիչ է վիրավորվել

Նրան հնարավոր է եղել դեպքի վայրից դուրս բերել միայն համապատասխան ստորաբաժանման միջոցով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Այսօր՝ ժամը 15։00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից վիրավորվել է Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի բնակիչ Արման Խալաթի Միքայելյանը։ Այս մասին լուրը հաստատեց Բարեկամավանի նախկին գյուղապետ Գարիկ Աբազյանը:

Ըստ տեղեկատվության՝ Արման Միքայելյանի կյանքին վտանգ չի սպառնում: