Քոչարյանը քաղբանտարկյա՞լ է. փաստաբանները հայց կներկայացնեն Եվրոպական դատարան

Роберт Кочарян на заседании армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн
Պաշտպանական կողմն ուշադրություն կդարձնի Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ դատական գործընթացի քաղաքական բաղադրիչի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պատրաստվում են երրորդ անգամ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Ինչպես այսօր լրագրողներին հաղորդեց Արամ Օրբելյանը, երրորդ հայցը հիմա մշակման փուլում է, շատ բան կախված է դատական նիստի արդյունքներից, որը վերսկսվել է չորեքշաբթի առավոտյան։ Վերաքննիչ դատարանը դիտարկում է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը Քոչարյանի կալանքի երկու ամսով երկարացնելու մասին։

Роберт Кочарян на заседании армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн
Приходите завтра. Ռոբերտ Քոչարյանի գործը կրկին հետաձգվեց

Պաշտպանական կողմը երրորդ հայցում շեշտը կդնի դատական գործընթացի քաղաքական բաղադրիչի վրա։ Այլ կերպ ասած` Քոչարյանը կներկայացվի որպես քաղբանտարկյալ։ Եվրոպական կառույցների, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի կառույցներում նկարագրված է «քաղբանտարկյալ» եզրույթը, և Օրբելյանը կարծում է, որ Քոչարյանի գործը համապատասխանում է այդ ձևակերպմանը։

Փաստաբանները հիմա քննարկում են գործը հեղինակավոր ֆրանսիացի և ռուս իրավաբանների հետ, պարզում են նրանց դիրքորոշումը գործի այս կամ այն էպիզոդների վերաբերյալ։

Հիշեցնենք` Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301.1 հոդվածով` Սահմանադրական կարգը տապալելը, որն ընդունվել է 2009թ.–ին։ Իսկ մինչ այդ քրեական օրենսգրքում առկա 300 հոդվածը` պետական իշխանությունը յուրացնելը, որը ՀՔԾ–ի մեկնաբանությամբ նույնանում է այսօր գործող 300.1 հոդվածի հետ, Քոչարյանի փաստաբանների համոզմամբ, այլևս իրավական ուժ չունի։

Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։