Ամիրյան. «Ոչ պրոֆեսիոնալ մոգությունն ազդում է կյանքի ու առողջության վրա»
© Sputnik
Սև մոգությունը մասնագիտություն է, որով, որպես կանոն, զբաղվում են պրոֆեսիոնալները, ովքեր ծանոթ են մոգության օրենքներին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է աճպարար Վարդան Ամիրյանը։
«Բայց կան մարդիկ, որոնք իրենց դնում են պրոֆեսիոնալի տեղ ու սկսում են գումար վաստակել` չհասկանալով, որ այդ ամենը նաև ազդում է իրենց կյանքի ու առողջության վրա»,– ասել է աճպարարը։
Ընդ որում, նման անձինք, Վարդան Ամիրյանի խոսքով, աճում են հատկապես սոցիալական խնդիրներ ունեցող երկրներում։