Լավրով. Մոսկվան ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացի հույս ունի

Հայաստանի և Ադրբեջանի բարի կամքի դրսևորման դեպքում ղարաբաղյան կարգավորման հարցում 2019թ.–ին առաջընթաց կգրանցվի, կարծում եմ Ռուսաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. «Մոսկվան հույս ունի, որ կարող է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»,– ասել է Ռուսաստանի ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ։

Նա հիշեցրել է,ո ր այսօր տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ղեկավարների հերթական շփումը։

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը

«Կարծում եմ, որ կկարողանանք աջակցել հակամարտության կարգավորմանը, որն արդեն հնացել է, բայց լիովին ենթակա է լուծման Երևանի և Բաքվի բարի կամքի առկայության ու միջազգային հանրության, այդ թվում` համանախագահների աջակցության դեպքում», – ասել է Լավրովը։

Նա նշել է, որ Բաքվից հնչող հայտարարությունները հանգուցալուծում գտնելու պատրաստակամության մասին արժանի են աջակցության։

«Հույս ունենք, որ հայ ընկերները կպատասխանեն փոխադարձությամբ», – նշեց Լավրովը։

Հիշեցնենք, որ այս պահին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթանում է Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ։