Ձյուն և ջերմաստիճանի անկում, ձմեռը խստանում է. եղանակի տեսություն

Հունվարի 16-17-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 16-ին առանձին շրջաններում, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ։ Հունվարի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 16-17-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։

Այս մասին տեղեկացնում է  ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը հունվարի 17-ի ցերեկը կնվազի 5-6, 18-19-ի գիշերները` 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 16-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն և մառախուղ։ Հունվարի 17-ին սպասվում է ձյուն, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։