ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Դավոսի միջազգային տնտեսական համաժողովին։
Այդ մասին Sputnik Արմենիայի տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դավոս քաղաքում միջազգային տնտեսական համաժողովը տեղի է ունենալու հունվարի 22-25-ը:
Այս տարի համաժողովի պատվիրակները կհավաքվեն «Գլոբալացում 4:0. գլոբալ ճարտարապետության կառուցումը չորրորդ ինդուստրիալ հեղափոխության ժամանակաշրջանում» խորագրի ներքո: