Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է

Դժվարանցանելի են նաև հանրապետության մի շարք այլ ճանապարհներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվար — Sputnik. Ժամը 20:00-ի դրությամբ Ապարան-Միրաք ճանապարհահատվածում ձյուն է տեղում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից:

Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է: Արթիկի ավտոճանապարհներին գետնաբուք է:

Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: