Թորոսյան. «Սուր շնչառական վարակների նվազման միտում դեռևս չկա»
© Sputnik
Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը։
«Ամբողջ հանրապետությունում 837 հիվանդ հոսպիտալացվել է սուր շնչառական վարակներով։ Գերծանրաբեռնվածություն կա մանկական պրոֆիլի հիվանդանոցներում։ Դպրոց–մանկապարտեզներում մեր կողմից իրականացվող հսկողությունը շարունակվում է։ Միայն երեկվա դրությամբ 499 երեխա շնչառական վարակներին բնորոշ ախտանիշներով տուն է ուղարկվել»,–ասում է Թորոսյանը։
Նրա խոսքով` դեռևս նվազման միտում չկա։ Եթե անհրաժեշտություն լինի, նախարարությունը հադես կգա դպրոցներն ու մանկապարտեզները ժամանակավոր փակելու առաջարկով։