Հունան Պողոսյանը հետ կգա Երևա՞ն. «Ժամանակի» լուրերով նա կարող է դառնալ Ոստիկանության պետ

Պողոսյա­նը օրաթերթի հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է տեղեկությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. «Ժամանակի» հավաստի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետի տեղակալ, ՔՊ ան­դամ, Կապանի քաղաքապետի նախկին թեկնածու Նարեկ Բաբայանը կնշանակվի Սյունիքի մարզպետ:

Փաշինյանը սթրես է ապրում. նա խոսեց ՀՀԿ–ի ռևանշների, կաշառք վերցնողների ու Սյունիքի մասին

Հիշեցնենք, որ Նա­րեկ Բաբայանը Կապանի քաղա­քապետի ընտրություններում առաջադրվել էր «Իմ քայլը» դա­շինքից, սակայն, չստանալով բավարար ձայներ, պարտվել էր: «Ժամանակի» հետ զրույցում ինքը՝ Բաբա­յանը, նշել է, որ նման առաջարկ այս պահին չի ստացել և այդ մասին խոսել չի կարող:

«Ժամանակի» տե­ղեկություններով՝ փոփոխու­թյունների համատեքստում, Սյունիքի ներկայիս մարզպետ Հունան Պողոսյանը նշանակվե­լու է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի փոխարեն:

Պողոսյա­նը օրաթերթի հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է տեղեկությունը: «Ես ձեզ շատ հարգում եմ, ընդու­նում եմ, բայց նման ոչ մի հարցի չեմ ուզում պատասխանել, անդ­րադառնալ:

Ես մարզպետի պաշտոնում պաշտոնավարելու եմ Սյունիքի մարզում, խնդրում եմ՝ ինձ նման հարցեր մի տվեք»,- ասել է Պողոսյանը: «Ժամանակի» հստակեցնող հարցին՝ արդյոք նման

առաջարկ ստացե՞լ է, Պողոսյանը մի պահ լռել, հետո նորից պնդել է, որ այդ թեմայով խոսել չի ցանկանում: