Օգնություն բիզնեսին. Երևանի ավագանին նվազեցրեց տուրքերը մի շարք ընկերությունների համար

Երևանի ավագանու նոր որոշումը կարող է խթանել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը, վստահ է քաղաքապետ Հայկ Մարությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Երևանի ավագանին երեքշաբթի միաձայն որոշում է ընդունել ընկերություններին արտոնություններ տրամադրելու մասին, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 115 միլիոն դրամը։

Որոշումը վերջնական է. քաղաքապետարանը չի հրաժարվի Երևանի կենտրոնի սրճարանները քանդելուց

Անցած տարվա վերջին Երևանի ավագանին որոշում էր ընդունել գիշերային զվարճանքի հաստատությունների և լցակայանների համար տուրքերի չափը բարձրացնելու մասին։ Այն ժամանակ այդ հարցը բուռն բանավեճեր էր առաջացրել ավագանու շարքում։ Քաղաքապետ Հայկ Մարությանն առաջարկել է արտահերթ նիստ գումարել 2019թ–ի հունվարին և դիտարկել ցածր տարեկան շրջանառությամբ փոքր և միջին ձեռնարկատիրությանն արտոնություններ տրամադրելու հարցը։

Հիմա քաղաքապետարանի որոշմամբ` հեղուկ գազի վաճառքի արտոնագրի արժեքը կկրճատվի 58,33 տոկոսով։ Մինչև կեսգիշեր գործող առևտրային օբյեկտների համար տուրքերի չափը կնվազի 72,98 տոկոսով, իսկ հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար, որոնք գործում են կեսգիշերից հետո` 70 տոկոսով։

«Մենք այդպիսի որոշում ենք ընդունել, որպեսզի խթանենք փոքր և միջին բիզնեսի զարգացումը», – հայտարարեց Հայկ Մարությանը լրագրողներին։

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ելույթում նշեց, որ քաղաքապետարանի որոշումը նվազագույնի կհասցնի վնասը, որը կարող է հասցվել ՓՄՁ–ին պետական տուրքերը բարձրացնելու արդյունքում։