ՌԱԴԻՈ

Գեղամյան. «Իշխանությունն ամեն բան անելու է, որ ընդդիմադիրների քայլերը սահմանափակ լինեն»

Արևելագետ Վարուժան Գեղամյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ այդ երկրի իշխանությունների քայլերի մասին:
Sputnik
Գեղամյան. «Իշխանությունն ամեն բան անելու է, որ ընդդիմադիրների քայլերը սահմանափակ լինեն»

Մարտի 31-ին Թուրքիայում նախանշված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք շատ կարևոր են ներքաղաքական տեսանկյունից: Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց արևելագետ Վարուժան Գեղամյանը:

«Չնայած, որ անցած տարի ընտրություններում իշխող կուսակցությունը մեծ հաջողություն գրանցեց, ակնհայտ է, որ ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերը մեծ հնարավորություն ունեն շատ ձայներ ստանալու»,-մանրամասնեց Գեղամյանը:

Ըստ նրա՝ մեծ քաղաքներում և հատկապես Ստամբուլում հավանականությունը մեծ է, որ ընդդիմադիր գործիչները կստանան անհրաժեշտ քվեները. դա  նշանակում է, որ Թուրքիայի իշխանությունները ամեն բան անելու են, որ ընդդիմադիրների քայլերը սահմանափակված լինեն: