Հանում են զուգագուլպաներն ու պեդիկյուր անում. տարօրինակ քայլեր, որ անում են ինքնաթիռում

Թռիչքն ինքնաթիռով ամենալավ ժամանակն է անել այն, ինչ երբեք չես արել։ Օբյեկտիվում են հայտնվել ուղևորների ամենատարօրինակ արարքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Որքան ավելի երկար է թռիչքը, այնքան ավելի անսովոր գաղափարներ են առաջանում ուղևորների մոտ։ Օրինակ` ուղևորներից շատերը գիրք են կարդում, ֆիլմ են դիտում, քնում են կամ երաժշտություն լսում։ Սակայն դրան զուգահեռ կան ուղևորներ, որոնք արտասովոր գործողություններ են անում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Օրինակ` մեկը լաք է քսում իր ուղեկցի ոտքերի եղունգներին։

Ոմանք շատ են սիրում ուտել ու կարող են նույնիսկ «թռցնել» ուրիշի ուտելիքը։

Շատերը թռիչքի ժամանակ հանում են կոշիկներն ու զուգագուլպաները, ոտքերն էլ դնում են դիմացի աթոռին։

Ոմանք թռիչքի ժամանակն օգտագործում են մեդիտացիայի համար, օրինակ, երիտասարդները թռիչքի ժամանակ զույգերով յոգայով էին զբաղվում։

Իսկ ոմանք էլ դեմ չեն մեծերի համար ֆիլմ դիտել։ Բնականաբար, թռիչքի ժամանակ կարելի է ցանկացած ֆիլմ դիտել, սակայն լուսանկարի հեղինակը կարծում է, որ այն չպետք է ամաչեցնի կողքիններին։

Այս ուղևորը ուշադրություն է գրավում իր «անֆայմությամբ». նա մի քանի րոպե ապարդյուն տանջվում է՝ փորձելով  ճամպրուկը մտցնել պայուսակների համար նախատեսված հատված, հետո բորտուղեկցորդուհին հուշում է, որ ուղեբեռը կարելի է նաև շրջել։