ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Առնվազն երկու պայթյուն է տեղի ունեցել Նայրոբիի բարձրակարգ հյուրանոցի տարածքում։
Պայթյուններից հետո երկար ժամանակ լսվել են կրակոցների ձայներ։ Համալիրի ներսում մնացել են DusitD2 Nairobi Hotel–ի աշխատակիցները։
«Մեզ վրա հարձակվել են», – Reuters գործակալությանն ասել է մի մարդ համալիրի ներսից, հետո կախել լսափողը։
Դեպքի վայրից ուղիղ եթերի կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ հատուկ ծառայությունների աշխատակիցների ուղեկցությամբ լքում հյուրանոցի տարածքը։
Սոցիալական ցանցերում մարդիկ խնդրում են զերծ մնալ զանգերից, քանի որ բջջայինի ձայնը կարող է մատնել շենքում նրանց գտնվելու վայրը։ Քենիայի բնակչության մեծամասնության խոսքով (նրանք գրում են Twitter–ում) դա ահաբեկչական գործողություն է։