ԱԺ-ի աշխատանքի մեկնարկից մեկ օր անց պատգամավորը հրաժարվել է մանդատից

Մանդատից հրաժարված պատգամավորը «Իմ քայլը» խմբակցության անդամ է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Գրիգորյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից:

Չմոլորվեցին. նոր պատգամավորների առաջին օրը և 7-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը

Այս մասին այսօր խորհրդարանի նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Թե ինչն է հրաժարականի պատճառը, Միրզոյանը չմանրամասնեց, բայց հիշեցրեց, որ ԱԺ կանոնակարգի համաձայն, պատգամավորի հրաժարականի դեպքում տրվում է մեկ շաբաթ՝ դիմումը հետ վերցնելու համար:

Եթե դա տեղի չի ունենում, այն համարվում է ընդունված:

Նշենք, որ Վահագն Գրիգորյանը HSBC բանկի Հայաստանի քարտային ծառայությունների բաժնի ղեկավարն է։