ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Հայաստանի նոր խորհրդարանում առաջին քվեարկություններից մեկը հաջողվեց անցկացնել միայն չորրորդ «դուբլից»։
Պատգամավորները պատրաստվում էին քվեարկել, թե որ խմբակցությունների միջև կբաշխվեն պատգամավորական հանձնաժողովները։ Բայց խոսնակ Արարատ Միրզոյանը երկու անգամ ընդհատեց քվեարկությունը։
«Դահլիճում նստած է մոտ 100 մարդ, բայց քվեարկում է 70–ը։ Ինչ–որ խնդիրներ կան», – նշեց Միրզոյանը։
Երրորդ անգամ նա մանրամասն բացատրեց պատգամավոր լինելու «հունարը»։
«Սկզբից պետք է սեղմել գրանցման կոճակը, իսկ հետո երեք կոճակներից մեկը` «կողմ», «դեմ» կամ «ձեռնպահ»», – նշեց խոսնակը։
Բայց դրանից հետո էլ չի հաջողվել քվեարկել։
«Երևում է, անսարքություն է համակարգի հետ։ Լավ, այդ դեպքում թող ձեռք բարձրացնեն նրանք, ում մոտ էլեկտրոնային համակարգը չի աշխատում», – հայտարարեց Միրզոյանը։
Դրանից հետո հաջողվեց հաշվել պատգամավորների ձայները։