Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետը շարունակում է շնորհավորական նամակներ ստանալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: 

Աստանա-Երևան փոխշահավետ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել. Նազարբաևը վստահ է

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Սինձո Աբեն, մասնավորապես, ընդգծել է Ճապոնիայի համար Հայաստանի հուսալի գործընկեր լինելը, որը կիսում է այնպիսի հիմնարար արժեքներ, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, և երկու երկրները սերտորեն համագործակցում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային ասպարեզում:

«Վստահ եմ՝ Ձեր ղեկավարությամբ  մեր երկրների հարաբերությունները հետագա ընդլայնման և զարգացման մեծ ներուժ ունեն: Հույս ունեմ, որ Ճապոնիայի և Հայաստանի, ինչպես նաև մեր ժողովուրդների միջև կապերը կշարունակեն խորանալ և ամրապնդվել»,-ասված է Ճապոնիայի վարչապետի ուղերձում:

Սինձո Աբեն Նիկոլ Փաշինյանին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ՝  ի շահ Հայաստանի հետագա բարգավաճման: