Սևանա լճում ձկան որսը բացառելու մասին. 14 հազ. հատ ձուկ ուղարկվել է զորամասեր

Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիները արձագանքելով հունվարի 11-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալների, բնապահպանության նախարարի տեղակալի և Գեղարքունիքի մարզպետի հորդորներին՝ հունվարի 12-ին և 13-ին Սևանա լճից դուրս են բերել շուրջ 200 որսացանց: Այս մասին Sputnik Արմենիայի հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Sputnik

Որսացանցերում եղած շուրջ 14.000 հատ ձկները հանձնվել են «Սևան» ազգային պարկին, որտեղից էլ ուղարկվել են Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզերի զորամասեր:

Ոստիկանությունից տեղեկացնում են նաև, որ համաձայն պայմանավորվածության, հունվարի 14-ից իսպառ բացառվել է ձկան որսը Սևանա լճում: