Սարսափելի պայթյուն Շախտիում. կա զոհ, մայրն ու երեխան հրաշքով են փրկվել

Վեց մարդ կարող է փլատակների տակ մնացած լինել Ռոստովի մարզի Շախտի քաղաքում բնակելի տան գազաօդային խառնուրդի պայթյունից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Կենցաղային գազի պայթյունը տեղի է ունեցել Ռոստովի մարզի Շախտի քաղաքում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Միջադեպը տեղի է ունեցել Խաբարովի փողոցում գտնվող №16 տան վերջին հարկում։ Նախնական տվյալների համաձայն` 5 մարդ է տուժել։

Մագնիտոգորսկում փրկված փոքրիկն արդեն շփվում է մոր հետ. ՌԴ առողջապահության նախարար

Փրկարարները իններորդ հարկի փլատակների տակից հանել երեխային ու մորը, փոքրիկը երկու տարեկան է։ Բարեբախտաբար, նրանք ողջ են։

Ռուսաստանի ԱԻՆ–ից հայտնում են, որ փրկարարները մեկ մարդու մարմին են գտել։

Շենքից 140 մարդ է տարհանվել։ Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը Շախտի է մեկնել։ Այնտեղ է ուղևորվել նաև տարածաշրջանի դատախազ Յուրի Բարանովը։

Հիշեցնենք` սա բնակելի շենքում խոշոր պայթյունի արդեն երկրորդ դեպքն է. դեկտեմբերի 31–ին Մագնիտոգորսկում նման պայթյունի հետևանքով փլվել էր ինը հարկանի շենքի մուտքերից մեկը. 39 մարդ էր մահացել։