Մարմինը հազիվ են հանել երախից. Ինդոնեզիայում կոկորդիլոսը խժռել է կենսաբանին

Ոստիկանությունում կարծում են, որ Մերիին հաջողվել է կանգնել հետևի թաթերին, ցատկել և բռնել կնոջը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Ինդոնեզիայի Տոմոհոն քաղաքում կոկորդիլոսը ողջ–ողջ խժռել է իրեն կերակրող կենսաբան կնոջը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Պետք չէ նրանց ուտել. մեկ օր Երևանի կենդանաբանական այգու կյանքից

Ողբերգությունը տեղի է ունեցել հետազոտական լաբորատորիայում, որտեղ պահել են սողունին։ Կենսաբան Դեյզի Տուվոն գնացել է ավազան` կոկորդիլոս Մերիին մսով կերակրելու։  Ավելի ուշ գործընկերները նրա դին գտել են կենդանու երախում։ Նրանք փրկարարներ են կանչել և դժվարությամբ, բայց ամեն դեպքում դուրս հանել աճյունը։

Ոստիկանությունում կարծում են, որ Մերիին հաջողվել է կանգնել հետևի թաթերին, ցատկել և բռնել կնոջը։ Կոկորդիլոսին արդեն տեղափոխել են անասնաբուժական կլինիկա, բժիշկները պետք է զննեն նրա ստամոքսի պարունակությունը։

Տուվոն եղել է լաբորատորիայի առաջատար գիտնականը։ Գործընկերները բնութագրում են նրան որպես խաղաղ  մարդու, որը շատ էր սիրում կենդանիներին։ Նա 44 տարեկան էր։

Մերին միշտ աչքի է ընկել ցեղակիցների նկատմամբ ագրեսիվ վարքով, բայց մարդկանց վրա չի հարձակվել, բացի այդ նրան միշտ լավ կերակրել են մսով և ձկով։