Նախագահը նոր նշանակում է արել

Արմեն Պապիկյանը համատեղության կարգով նաև Վիեննայում ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում նոր ներկայացուցիչ է նշանակել։

Ավետ Ադոնցը հետ է կանչվել Իսպանիայում ՀՀ դեսպանի պաշտոնից

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, այսուհետ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, ինչպես նաև Վիեննայում ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ կլինի Արմեն Պապիկյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Արմեն Պապիկյանին նշանակել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Վիեննա)»,–ասված է նախագահի հրամանագրում: