Արարատ Միրզոյանն ընտրվեց ԱԺ նախագահի պաշտոնում

ՀՀ ԱԺ–ն արդեն նոր նախագահ ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 Հունվար — Sputnik. Քիչ առաջ խորհրդարանում ավարտվեց ԱԺ նախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկությունը։ 7–րդ գումարման ԱԺ–ն միաձայն ԱԺ նախագահի պաշտոնում ընտրեց Արարատ Միրզոյանին։ 

132 նորընտիր պատգմավորներից 131–ը կողմ է քվեարկել Արարատ Միրզոյանի թեկնածությանը։

Ինչպես հայտարարեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ վահագն Հովակիմյանը՝ ԱԺ բոլոր 132 պատգամավորները մասնակցել են քվեարկությանը, 1 քվեաթերթիկ համարվել է անվավավեր, 131-ը` կողմ:

«Հեղափոխությունից հետ ընդդիմություն լինելը սարսափելի դժվար գործ է». Մարուքյան

Ընտրության արդյունքների հրապարակումից հետո Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին վստահության համար, ապա անձամբ մոտեցավ դահլիճում ներկա խմբակցությունների ղեկավարներին ու ձեռքսեղմումով հայտնեց իր երախտագիտությունը:

Ապա Արարատ Միրզոյանը ԱԺ նախագահությունում գրավեց իր տեղը, որը մինչ այդ զբաղեցնում էր Կյազ Հասանովը՝ որպես տարիքով ամենաավագ պատգամավոր:

Արարատ Միրզոյանը 2000 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատը, 2002 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան, 2004 թվականին՝ ՀՀ Պետական կառավարման ակադեմիան, 2005 թվականին՝ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան, որտեղ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել գիտությունների թեկնածուի աստիճան։

Աշխատել է «Ավրորա մրցանակ և 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավար «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամում, «Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդեռլանդական հիմնադրամում» (NIMD) որպես քաղաքական և ռազմավարական պլանավորման փորձագետ, «Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում» (IFES) որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող:

Եղել է գիտաշխատող ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես արխիվագետ:

Դասախոսել է Երևանի պետական համալսարանում։