Boeing-707 ինքնաթիռը կործանվել է Թեհրանի մոտակայքում. տեսանյութ

Տեղի իշխանությունները դեռ չեն հայտնում կործանման պատճառն ու զոհերի թիվը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Boeing-707 բեռնատար ինքնաթիռը կործանվել է Իրանի մայրաքաղաքի մոտակայքում։ Այս մասին հայտնում է Sputnik–ը։

ԶԼՄ–ների տվյալների համաձայն` ինքնաթիռում մոտ 10 մարդ է եղել։

Քերեջ քաղաքի օդանավակայանի մոտակայքում պատահած (Թեհրանից 40 կմ հեռավորության վրա) միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն։ Տեղական ԶԼՄ–ները հայտնում են, որ աղետի պատճառները եղանակային վատ պայմաններն էին։

Լրագրող Մոհամեդ Խաշեմիի խոսքով` ինքնաթիռը թռել էր Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկից Քերեջի օդանավակայան, բայց, ինչպես հայտնում են, այն վայրէջք է կատարել Ֆատխ օդանավակայանում, որտեղ թռիչքուղու վերջում մտել է բնակելի տան մեջ։

Հենց լրագրողն է հրապարակել դեպքի վայրի առաջին կադրերը։