Հրդեհ Երևանում. կա զոհ

Ըստ նախնական տեղեկություններ երկու մարդ տուժել է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Երևանի բնակարաններից մեկում բռնկաված հրդեհի պատճառով, ըստ նախնական տեղեկությունների, տուժել է 2 և մահացել մեկ մարդ: 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հունվարի 13-ին, ժամը 07:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 5ա շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Հրդեհ երևանյան տներից մեկում. ծխախեղդ են եղել 100 թութակ

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման ու օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Shamshyan.com–ի տեղեկություններով` հրդեհի հետևանքով ձեռքի և ուսի շրջանում այրվածքներով «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ են տեղափոխվել նույն տան բնակիչներ, 28-ամյա Իզաբելլա Խաչատրյանը, 21-ամյա Լիաննա Խաչատրյանը, 51-ամյա Նորայր Խաչատրյանը, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Հրշեջները, մարելով կրակը, բնակարանի շքամուտքի հատակին հայտնաբերել են 82-ամյա Հրաչիկ Խաչատրյանի այրված դին: