Գողություն Գյումրու դպրոցներից մեկում. տնօրենն Արթուր Ալեքսանյանի մայրն է

Գողացել են ջեռուցման ռադիատորները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Գյումրու թիվ 18 դպրոցից գողացել են ջեռուցման ռադիատորները:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հունվարի 12-ին:

Նախնական տեղեկություններով՝ նշված դպրոցի տնօրենը աշխարհահռչակ ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մայրն է՝ Շողիկ Ալեքսանյանը: