Ձյուն, դահուկներ, ադրենալին.ոչ միայն Ծաղկաձորում, ձմեռային հանգստի հրավեր`երկրի հյուսիսից

Ներդրումների դեպքում Շիրակը հնարավոր է դարձնել Հայաստանի լավագույն ձմեռային հանգստավայրերից մեկը։
Sputnik

Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա

Ձմեռային ճոխ բնությունը, մշտական կայուն ձնածածկույթն  ու դահուկային սպորտը  զարգացնելու լավագույն լանդշաֆտային պայմաններն ունեցող Շիրակի մարզը վերջին տարիներին շատերին է գրավում որպես  ձմեռային ակտիվ հանգիստի  վայր:

Անի Մանուկյանը 23 տարեկան է: Աշխատում է Երևանում: Թեև Անին ծնունդով գյումրեցի է, սակայն մինչ այս չէր էլ պատկերացնում, թե  ինչպիսի բնական հարստություն ունի իր հայրենի մարզը: Միայն վերջերս ընկերներից իմանալով Շիրակի մարզի համայնքներից մեկում, իսկ ավելի ստույգ` Կրաշենում անցկացվող դահուկային զբոսանքի մասին, կրտսեր եղբոր` Վահեի հետ կիրակնօրյա  հանգիստն անցկացրեց Շիրակի հեքիաթային բնության գրկում:

Ձյուն, դահուկներ, ադրենալին.ոչ միայն Ծաղկաձորում, ձմեռային հանգստի հրավեր`երկրի հյուսիսից

«Առաջին անգամ էի դահուկներով սահում, բայց անբացատրելի ադրենալի էր, հրաշալի հանգիստ:  Հաստատ,  էլի կգամ Շիրակ դահուկներ քշելու»,-Sputnik Արմենիային ասաց Անին՝  հավելելով, որ այս հանգիստը հատկապես իր պես ծրագրավորողների համար, ովքեր իրենց օրվա  հիմնական մասն անցկացնում են նստած համակարգչի առաջ, լավագույնն է: «Հիմա  արդեն օրերն եմ հաշվում, թե երբ կրկին հնարավորություն կունենամ նման ակտիվ հանգիստ  ունենալու`հատկապես հաշվի առնելով շիրակյան ձնառատ օրերն ու մաքուր  օդը: Եղբայրս էլ ինձ կմիանա»,-ասում է Անին՝ խորհուրդ տալով իր հասակակիցներին միանալ իրենց և  ձմեռային հանգիստն անցկացնել Շիրակում՝ դահուկներով ու սահնակներով սոճուտների գրկում:

Ձյուն, դահուկներ, ադրենալին.ոչ միայն Ծաղկաձորում, ձմեռային հանգստի հրավեր`երկրի հյուսիսից

«Շիրակ տուր»  տուրիստական ընկերության զբոսավար Աննա Ռաֆայելյանը փաստում է`  Շիրակը ոչ միայն գերազանց վայր է ամառային, այլ նաև ձմեռային զբոսաշրջության համար: Մարզի լանդշաֆտային բազմազանությունը հրաշալի է ինչպես քայլարշավների, այնպես էլ դահուկային արշավների համար:

Ձյուն, դահուկներ, ադրենալին.ոչ միայն Ծաղկաձորում, ձմեռային հանգստի հրավեր`երկրի հյուսիսից

«Շիրակում ունենք լավ, կայուն ձնածածկույթ և հարմար  ձեռային տուրիզմի համար, սակայն այն զարգացնելու համար պետք են ներդրումներ: Մեր մարզին բնությունը տվել է ամենի ինչ զբոսաշրջության այս տեսակը  զարգացնելու համար,  ունենք նաև գյուղական միջավայր, ուր կարող է զբոսաշրջիկը գնալ հանգստանալ կամ ճաշել , սակայն անհրաժեշտ են ներդրումներ, զբոսաշրջիկի համար տարածքն ավելի բարենպաստ ու հարմարավետ դարձնելու համար»,-նշեց Աննա Ռաֆայելյանը՝  փաստելով Շիրակն ունի բնության «թաքնված» գեղատեսիլ վայրեր՝ Սարիար, Կրաշեն, Ջաջուռ, Կաքավասար և այլն, զբոսաշրջիկներին գրավելու համար:

Ձյուն, դահուկներ, ադրենալին.ոչ միայն Ծաղկաձորում, ձմեռային հանգստի հրավեր`երկրի հյուսիսից

Ի դեպ, վերջին տարիներին Շիրակի հանդեպ հետաքրքրությունն ավելացել է ոչ միայն եվրոպացի կամ ռուս տուրիստների, այլ նաև տեղացիների մոտ: Ամանորյա օրերին ձմեռային հանգստի սիրահարները խմբերով Շիրակ են եկել նաև Երևանից  ու հանրապետության այլ մարզերից:

Շիրակցին մարզ այցելած հյուրերին ոչ միայն հարուստ ճարտարապետություն, 19-րդ դարի քաղաքային կենցաղ ու պատմական ու հոգևոր կենտրոնների հարուստ  ժառանգություն է առաջարկում, այլ նաև  հագեցած, ակտիվ ձմեռային ժամանց:

Ձյուն, դահուկներ, ադրենալին.ոչ միայն Ծաղկաձորում, ձմեռային հանգստի հրավեր`երկրի հյուսիսից