ՌԱԴԻՈ

Սաֆարյան.«2018թ.–ին աննախադեպ քանակությամբ ավտոմեքենաներ են ներկրվել Հայաստան»

«Արարատյան» մաքսատան վարչության պետի տեղակալ Արմեն Սաֆարյանը Sputnik Արմենիայի եթերում պարզաբանում է մաքսատան կուտակումների պատճառները։
Sputnik
Սաֆարյան.«2018թ.–ին աննախադեպ քանակությամբ ավտոմեքենաներ են ներկրվել Հայաստան»

Նրա խոսքով` 2018թ.–ին աննախադեպ քանակությամբ` 67 200 հատ ավտոմեքենաներ են ներկրվել։ Համեմատության համար ասենք, որ վերջին 2 տարիների` 2016 և 2017թթ–ների ընթացքում ներկրված ընդհանուր ավտոմեքենաների քանակը զիջում է 2018թ.–ի ն ներմուծված ավտոմեքենաների քանակին։ «Ավտոմաքսատունը նման քանակի մեքենաներ առանց հերթի սպասարկել չի կարող։ Դրա համար հերթեր են կուտակվում, չնայած որ 2018թ.–ի դեկտեմբերին ՊԵԿ նախագահի հրամանով աշխատաժամ էր սահմանվել առավոտյան 9–ից 21–ը։ Աշխատել ենք նաև հանգստյան օրերին, մինչև դեկտեմբերի 31–ը։

2019–ի սկզբից կրկին ավտոմեքենաների կուտակումներ ունեցանք։ Նախ` կրկին աննախադեպ քանակությամբ ավտոմեքենաներ էին ներկրվում, ապա ճանապարհների անցանելիությունն էր վատը։ Եվ 3–րդ`այն մարդիկ, ովքեր ներկրել էին ավտոմեքենաներ, տոն օրերին չէին հաճախել, և ամսի 8–ին մենք միանգամից ունեցանք կուտակումներ»,–ասում է Սաֆարյանը։

Պատասխանատուի խոսքով` արդեն հունվարի 11–ի ժամը 17։00–ի դրությամբ հերթը թեթևացել էր, շուտով կանցնեն սովորական աշխատանքային գրաֆիկի։