Հունվարյան գիշերները մի քանի աստիճանով կտաքանան. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` հաջորդ շաբաթվա ընթացքում Հայաստանում տեղումներ կգրանցվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Հունվարյան հերթական շաբաթը կավարտվի առանց ձյան ու անձրևի։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` հունվարի 14-ին, 15-16-ն առանձին շրջաններում և 17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով:

«Ջերմաստիճանը հունվարի 13-14-ի գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում ձյուն կտեղա հունվարի 14-ի գիշերը և 17-ին։ Իսկ հունվարի 13-ին, 15-16-ը տեղումներ չեն գրանցվի։

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 5-7 աստիճան տաքություն, իսկ գիշերային ժամերին` 1-3 աստիճան ցուրտ։