ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո տևական դադարից հետո սկսել է նորից մարզվել։
Ֆուտբոլիստը տեսանյութ է հրապարկել Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Շուտով կվերադառնամ»,– տեսանյութին կից գրել է նա։
Վերջերս Մխիթարյանի աջ ոտնաթաթը կոտրվել էր անգլիական պրեմիեր լիգայի քառորդ եզրափակիչում «Տոտենհեմի» դեմ խաղում։ Նա տեղաշարժվում էր հենակով։ Ըստ լուրերի` նա առնվազն մինչև փետրվար չի մասնակցի խաղերին։
Նշենք` վերջին շրջանում ԶԼՄ-ներում շատ է խոսվում Մխիթարյանի տեղափոխության մասին: Նշվում է, որ եթե «Արսենալը» ձեռք բերի «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսին, ապա Մխիթարյանը կարող է հեռանալ լոնդոնյան թիմից: Կարիերան շարունակելու հիմնական տարբերակ է նշվում «Միլանը»: Տեղեկություն կա նաև, որ Մխիթարյանին իր թիմում է ուզում տեսնել նաև Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»: