«Հաֆ» անունով բադիկն իրեն շան պես է պահում. տեսանյութ

Sputnik–ի տեսանյութում դիտեք, թե ինչպես է բադն ապրում շների հետ։
Sputnik

«Հաֆ» անունով բադը սովորական թռչուն չէ։ Նա համացանցի հերոս է դարձել իր անսովոր պահվածքի շնորհիվ։

Բադը 2018 թվականի հուլիսիդ ապրում է Օմսկի բնակիչ Անաստասիա Կալմիչկովայի բնակարանում։

Նաստյան նրան փրկել է մահից, երբ նա դեռ շատ փոքր էր. բադիկը բեռնատարից ընկել էր աղջկա ավտոմեքենայի դիմաց։

Թռչունը երկու օրում ընկերացել էր շների հետ և հիմա նրանց հետ ապրում է նույն հարկի տակ։