Վանաձորում թալանել են Լոռու մարզի դատախազի տունը

Լոռու մարզում գողության դեպք է գրանցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Լոռու մարզում երեկ` հունվարի 11-ին, թալանել են Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի տունը։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, անհայտ անձը կամ անձինք թալանել են Վանաձորի այն տունը, որտեղ բնակվում է նա:

Դատախազությունից հայտնում էն, որ Մարտիրոսյանի բնակարանի գողությունից հետո քրեական գործ է հարուցվել։ 4 մարդու ձերբակալել են։