ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Դեռատի աստղ Սոֆի Մանասյանը հրաշալի ելույթ է ունեցել Nickelodeon ալիքով հեռարձակվող Lip Sync Battle Shorties հայտնի ամերիկյան հաղորդման նկարահանումների ժամանակ։
Աղջիկը մասնակցել է շոուին՝ երգելով The Black Eyed Peas խմբի «Boom Boom Pow» երգը։
Աղջկա մայրը պատմել է մրցույթի կանոնների մասին, որին մասնակցել է աղջիկը։ Փոքրիկ երգչուհին պետք է երգեր և պարեր մի երգի տակ, որին ծանոթ չէր։ Մրցույթի եզրափակիչ փուլում մնացել են երեք գլխավոր մասնակիցներ։ Աղջկա մայրն արդեն պատմել է, թե ինչու է այդքան կարևոր աջակցությունը սոցիալական ցանցերում։
«Փորձերը տևում են առավոտյան ժամը 7-ից մինչև երեկո, տաղավարներում ցուրտ է, հարցազրույցներն ամեն դեպքում անգլերեն են և ամեն անգամ նկարահանումը սկսելիս Սոֆին պետք է կրկնակի թուլանա և ցույց տա, որ իր մոտ ամեն ինչ այնպես է, ինչպես բոլորի մոտ։ Թեև երբեմն կատակներն անհասկանալի են։ Նա տեսել է, թե ինչպես են հյուրանոց գալիս տարբեր ազգականները։ Ասել են, որ հաղթողին ընտրում է հանդիսատեսը, ուստի շոուին կանչեք ձեր ազգականներին, ընկերներին, հարևաններին։ Իսկ Սոֆիի բոլոր ազգականները տանն են՝ 10 հազար կմ հեռավորության վրա», - խոստովանել է Սոֆիի մայրը՝ Օլգան։
Նշենք, որ աղջիկն Instagram–ում 414 հազար բաժանորդ ունի։ Սոֆին ծնվել է Ալմաթիում (Ղազախստան), հիմա նա 10 տարեկան է։ 8 տարեկանում Սոֆին ելույթ է ունեցել հայտնի ղազախ արտիստ Մուրատ Մուտուրգանովի կրկեսային շոուում։