ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Հայտնի ոճաբան և դիմահարդար Գոհար Ավետիսյանը Վահիկ Մարտիրոսյանից բաժանվելուց հետո ավելի շատ լուսանկարներ է հրապարակում նոր կերպարով։
Դիմահարդարման վարպետն ամեն օր ցույց է տալիս իր նիհարելու արդյունքը, ինչն ուրախացնում և ոգեշնչում է հայուհու երկրպագուներին։
«Ես միշտ զգացել եմ, որ իրականում գեղեցկուհի եմ», - վերջին լուսանկարին կից գրել է Ավետիսյանը։
Գոհարի երկրպագուները գովասանքի խոսքեր են ասել նրան։
«Կեցցեք դուք։ Նպատակասլաց, իսկական, վճռական։ Եվ գեղեցիկ։ Մնացեք այդպիսին և ոչ ոքի մի լսեք», - գրել է natalie___janson օգտատերը։
«Գոհար, դուք լավագույնն եք։ Դուք անհավանական ուժեղ եք, թող աստված պահի ձեզ և ձեր ընտանիքին վատ մարդկանցից, դուք անհավանական եք, հիասքանչ։ 3000 կմ հեռավորության վրա ձեզնից էներգիա է հորդում, դուք դա փոխանցում եք ուրիշներին», - գրել է zaaaaaqaaaa-ն։
«Ձեր կյանքն ասես սերիալ լինի», - գրել է insta_kura-ն։
Սակայն Ավետիսյանի բաժանորդների շարքում եղել են մարդիկ, որոնք հայուհուն հիշեցրել են քաշի մասին՝ նշելով, որ նա հեռու է կատարյալ լինելուց։ Մյուսները հիշեցրել են, որ եթե Գոհարն իդեալական լիներ, չէր բաժանվի ամուսնուց։
Դիմահարդարի երկրպագուների բանակը պատասխանել է հեյթերներին։
«Չարժե ուշադրություն դարձնել հեյթերներին։ Դուք հիասքանչ եք։ Եթե աղջիկը նախանձողներ ունի, ապա նա ամեն ինչ ճիշտ է անում», - գրել է _leriyyya_ն։
ԶԼՄ-ներում լուրեր են տարածվել, որ Ավետիսյանն ամուսնալուծվել է։ Նա չի մեկնաբանում այդ լուրերը, սակայն սոցցանցերից ջնջել է իր և ամուսնու համատեղ լուսանկարները։