Ավստրիայի երկաթուղայինները փրկել են վայրի այծին. տեսանյութ

Համացանցի օգտատերերը ցնցվել են մարդու և կենդանու ընկերության մասին հուզիչ տեսանյութից։
Sputnik

Ավստրիայում արտասովոր դեպք է տեղի ունեցել: Գնացքի մեքենավարը ստիպված կանգ է առնել, որովհետև ճանապարհը ձյունով է ծածկված եղել։

Մինչ երկաթուղայինները մաքրել են ձյունը, մեքենավարը հանկարծ նկատել է, որ ձյան տակ ինչ–որ բան է շարժվում։ Մի քանի բահի շարժում, ու պարզվել է, որ ձյան ծուղակում է հայտնվել վայրի այծը։

Վախեցած կենդանին միանգամից փախել է, իսկ մարդիկ ուրախացել են, որ փրկել են դժբախտ այծին։