Նիկոլ Փաշինյանի որդին արձակուրդ է եկել. լուսանկար

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի որդին Արցախից եկել է Երևան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտի ծառայության վեց ամիսը լրացել է, և նա արձակուրդ է եկել։ Facebook սոցիալական ցանցում այս մասին հայտնել է Փաշինյանը։

«Զինվորս եկել է արձակուրդ: Նշում ենք»,– համատեղ լուսանկարին կից գրել է նա։

Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյանը բանակ էր զորակոչվել հուլիսի 9-ին: Նա ծառայում է Արցախում։