Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատարների համար, Լարսում կրկին կուտակում կա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասն հայտնում է, թե որ ճանապարհներն են փակ կամ դժվարանցանելի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Հունվարի 12-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար ավտոմեքենաների համար, իսկ մյուսների համար՝ փակ:

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Ապարան-Արագած, Սպիտակ-Վանաձոր և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

Հյուսիսային Օսեթիայի գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա կուտակված 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս: