ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ անդամ Թուլսի Գեբրդը որոշել է 2020 թվականին իր թեկնածությունն առաջադրել նախագահի ընտրություններում։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցում և նշել 6-րդ գումարման ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանին։
«Արփինե Հովհաննիսյան, կոնգրեսական ընկերուհիդ 2020թ. ԱՄՆ նախագահի թեկնածու դարձավ: Հաջորդ շաբաթ պաշտոնապես կհայտարարի»,– գրել է նա։
«Ինքը ֆանտաստիկ դեմք ա!!! ինքը կարող ա»,– պատասխանել է Արփինե Հովհաննիսյանը:
Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն մելիքյանն էլ ավելացրել է. «Ես էլ եմ հանդիպել, բայց ազնվությամբ խոստովանում եմ` ընկերուհիս չի»։
Կոնգրեսական Թուլսի Գաբրդն իր առաջադրման մասին հայտնել է հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ ու խոստացել է պաշտոնապես առաջադրվել մյուս շաբաթ։
Կոնգրեսականը Հայաստան ու Արցախ է այցելել 2017 թվականին, Ստեփանակերտում հանդիպել է արցախյան իշխանությունների հետ, դատապարտել է Ադրբեջանի՝ արցախյան հակամարտության գոտում ապակայունացման քաղաքականության համար։ Թուլսի Գաբրդը նաև հայտարարել է, որ հպարտ է Կոնգրեսում ներկայացնել Հավայի նահանգը, որը ճանաչել է Արցախի անկախությունը։