Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ ավելի քան 1100 կրակոց է արձակել. ՊՆ

Արցախի պաշտպանության նախարարությունը առաջնագծի վերաբերյալ ամփոփ տեղեկություն է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Հունվարի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 170 անգամ։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը մամուլի ծառայությունը։

«Այդ ընթացում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: