Ամերիկյան Vogue ամսագիրը բացահայտել է 2019–ի նորաձևության գլխավոր միտումը

Հանրահայտ պարբերականը կօգնի նորաձև լինել 2019 թվականին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Այս տարվա թրենդն են դարձել վառ գույները` սկսած հագուստից, վերջացրած շպարով ու սանրվածքով։ Այս մասին հայտնում է ամերիկյան Vogue ամսագիրը։

Այս եզրակացության են հանգել լրագրողները` վերլուծելով նորաձևություն թելադրողների, fashion–բլոգերների, հայտնի մարդկանց ու մոդելների էջերը։

Պարբերականն օրինակ է բերում նախորդ տարվա «ամենաթանկ» մոդել Քենդալ Ջեներին։ Նա իր էջում արդեն նեոնային գույնի հագուստով ու զարդերով մի քանի լուսանկար է հրապարակել։

Ենթադրվում է, որ այսպիսի գույներն են նորաձև լինելու 2019 թվականի ընթացքում։