Հայկական Բարբիի պատմությունը. Սոֆի Մանասյանը նվաճում է Ամերիկան

Աղջկա Instagram–ի պաշտոնական էջում հրապարակվել են վառ լուսանկարներ և տեսանյութեր հայտնի հեռուստաշոուի նկարահանումներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. ԱՄՆ–ում մեծ համբավ ձեռք բերած Սոֆի Մանասյանը մասնակցել է Nickelodeon հեռուստաալիքի Lip Sync Battle Shorties հայտնի հաղորդման նկարահանումներին։ Այդ մասին Instagram–ում պատմել է աղջկա մայրը։

Նշենք, որ աղջիկն ունի 414 հազար բաժանորդ։ Սոֆին ասել է, որ ուրախ է եղել մանկական ալիքի հետ համագործակցության համար և օգտակար փորձ է ստացել։ Նա շնորհակալություն է հայտնել մորը աջակցության և օգնության համար։

Ինչպես ավելի վաղ գրել է Sputnik Ղազախստանը, Սոֆի Մանասյանը պայմանագիր է կնքել Mattel Studios–ի հետ։ Հեռուստաշոուում նա ներկայացրել է Barbie տիկնիկների նոր հավաքածուն, նկարահանվել տեսահոլովակներում և պատմել այդ խաղալիքների մասին ուրիշ երեխաներին։

Աղջկա Instagram–ի պաշտոնական էջում հրապարակվել են վառ լուսանկարներ և տեսանյութեր հայտնի հեռուստաշոուի նկարահանումներից։

Սոֆին ծնվել է Ալմաթիում (Ղազախստան), հիմա նա 10 տարեկան է։ 8 տարեկանում Սոֆին ելույթ է ունեցել հայտնի ղազախ արտիստ Մուրատ Մուտուրգանովի կրկեսային շոուում։

Աղջիկը պարում է, վաղ տարիքից մասնակցում ղազախական և միջազգային մրցույթների։ Դարձել է Queen of the Queens International (ԱՄՆ, 2012) մրցույթի առաջին աստիճանի դափնեկիր, հաղթել Իտալիայի Giovani Cantanoil Mondo պարային մրցույթում 2013թ.–ին։

Հիմա ընտանիքն ապրում է ԱՄՆ–ում։ 2017թ.–ին Սոֆին ստացել է ԱՄՆ–ի Դաշնամուրի ուսուցիչների ազգային գիլդիայի գերազանցության ոսկե նշան։